Ընկերությունների մասին
Ընկերությունների «Վալլեքս» խումբը ոչ ֆորմալ հիմքերով ձևավորված միություն է, որում ներգրավված ընկերությունները համախմբվել են տնտեսական գործունեության իրականացման, գործարար էթիկայի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և այլ հարցերում սկզբունքային ընդհանրությունների շնորհիվ: Խմբի ընկերությունների գործունեության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ` հանքարդյունաբերություն, հիդրոմետալուրգիա և պիրոմետալուրգիա, գիտահետազոտական աշխատանքներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էկո-զբոսաշրջություն և այլն:
Ցանկացած ոլորտում, գործունեության ցանկացած տեսակ իրականացնելիս «Վալլեքս» խմբի ըներությունները ղեկավարվում են առաջադեմ աշխարհում ընդունված մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառման, գործունեության տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքների հավասարակշռման հրամայականներով:
Խմբի յուրաքանչյուր ընկերություն ունի իր անցած պատմական ուղին, իր նվաճումները, իր յուրօրինակ անհատական դիմագիծն ու ձեռագիրը, և «Վալլեքսը» հավակնում է լինել այնպիսի անձանց ու կազմակերպությունների խումբ, որում խմբային շահը գերակա է անձնական շահի նկատմամբ, սակայն ոչ մի անդամ չի ձուլվում խմբին` կորցնելով անհատականությունը, որտեղ յուրաքանչյուրը դավանում է խմբային արժեքները` առանց դավաճանելու սեփական համոզմունքներին:
Խմբի ընկերություններում ներկայումս աշխատում է ավելի քան 3000 մարդ:
2011 թվականի ընթացքում խմբի ընկերությունների կողմից ՀՀ և ԼՂՀ պետական բյուջեներ վճարված հարկերն ու վճարները կազմել են շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ, իրականացված ներդրումների գումարային ծավալը՝ շուրջ 35 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր տարեկան ապրանքաշրջանառության ծավալը 2011 թ. գերազանցել է 65 միլիարդ ՀՀ դրամը: